Եվրոպայի հարցերով ՄԹ պետնախարարի հրապարակախոսական հոդվածը Արեւելյան Գործընկերության գագաթաժողովի մասին
Եվրամիության արեւելյան հարեւանները Եվրոպայի անբաժանելի մասն են: Նրանք ընդհանրություններ ունեն Եվրոպայի պատմության եւ մշակույթի հետ եւ որպես ինքնիշխան պետություններ ձգտում են կառուցել անկախ եւ բարգավաճ ապագա՝ ձերբազատված արտաքին ճնշումներից եւ ազդեցությունից: ԵՄ-ի համար նրանց կարեւորությունն անհերքելի է:
1991թ.-ից ի վեր Արեւելյան Եվրոպան դարձել է բազմաթիվ արմատական փոփոխությունների ականատեսը: Ժողովրդավարության տարածումը, բաց շուկայական տնտեսությունները եւ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը փոխել են քաղաքական լանդշաֆտը: Լրացուցիչ ջանքեր են պահանջվում՝ ամրապնդելու եւ զարգացնելու այն բարեփոխումները, որոնք ձեռնարկվել են մինչեւ հիմա: Եվ ի աջակցություն այս փոփոխություններին, ԵՄ-ն առաջարկել է ստորագրել Ասոցացման համաձայնագրեր, ներառելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի ոլորտները. այս համաձայնագրերը հնարավորություն են տալու այդ տարածաշրջանի ընկերություններին աճել՝ զարգացնելով առեւտուրն աշխարհի ամենամեծ շուկայի հետ:
Վիլնյուսում Եվրամիության երկրների ղեկավարները հանդիպում են մեզ ամենամոտ արեւելյան հարեւանների ներկայացուցիչների հետ: Այս գագաթաժողովին նախատեսվում է, որ Վրաստանը եւ Մոլդովան կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագրերը՝ այսպիսով ԵՄ-ի հարաբերությունները կարեւոր գործընկերների հետ նոր փուլ բերելով եւ ընդունելով նրանց ստանձնած կարեւոր հանձնառությունները, ինչպես նաեւ այն գործողությունները, որ նրանք ձեռնարկել են՝ պատրաստվելով դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին:
Հայաստանը որոշում է կայացրել չմիանալ Մոլդովային եւ Վրաստանին՝ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Սա հիասթափեցնող հանգամանք է: Միացյալ Թագավորությունը կցանկանար տեսնել, թե ինչպես են Հայաստանը եւ ԵՄ-ն համագործակցում՝ շարունակելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը եւ զերծ մնալով արտաքին ճնշումներից:
Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելուն, եւ հուսով եմ, որ հնարավոր է նոր թափ հաղորդել Ասոցացման համաձայնագրին միտված բանակցություններին: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կբարելավվեն ԵՄ-Բելառուս հարաբերությունները. սա Բելառուսի հայեցողությամբ որոշվող հարց է, եւ ես շարունակում են հորդորել Բելառուսին՝ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, սա իրականություն դարձնելու համար:
ԵՄ-ի դուռը բաց է, եւ սա է մեր ուղերձը նաեւ Ուկրաինային:
Կարդացեք նաև
Խիստ հիասթափեցնող էր Ուկրաինայի կառավարության՝ անցյալ շաբաթ արած հայտարարությունը Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ուկրաինայի կառավարությունը կվերսկսի իր նախապատրաստական գործողությունները՝ շուտով ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Ես հորդորում են նրանց՝ չկորցնել անգամ մեկ ակնթարթ՝ երկրին անհրաժեշտ բարեփոխումներն ուժի մեջ դնելու համար: Ուկրաինայի ղեկավարությունը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ ընդունելու եվրոպական ապագայի երկարաժամկետ տեսլականը եւ դրանից բխող բարգավաճությունը եւ կայությունը, կամ հետ շրջելու ժամանակի սլաքները եւ հեռանալու աշխարհի ամենամեծ եւ ամենահաջողված առեւտրային դաշինքից:
Ոչ ոք չի վիճում, թե փոփոխությունները կամ արդիականացումը հեշտ կամ արագ գործընթաց է: Սակայն այնպիսի երկրների փորձը, ինչպիսիք են Լեհաստանը, մերձբալթյան պետությունները, Սլովակիան եւ Սլովենիան, ցույց են տալիս, որ այդ ամենը կարելի է բարեհաջող իրականացնել՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Իսկ Ասոցացման համաձայնագրերի ազդեցության վերաբերյալ լուրջ ուսումնասիրությունները վկայում են, որ այսպիսի համաձայնագրերը իրական հնարավորություն են ընձեռում՝ բարձրացնելով այս տարածաշրջանների կենսամակարդակը՝ հասցնելով այն հարեւաններին:
Արեւելյան Գործընկերության երկրների բարգավաճությունը եւ կայունությունը բխում է բոլորի շահերից: Դեպի Արեւմուտք բացված դուռը չի փակում դեպի Արեւելք տանողը: Արեւելյան Գործընկերությունը շահեկան է թե՛ տարածաշրջանի, թե՛ նրա հարեւանների համար:
Վիլնյուսում ԵՄ-ն ի ցույց է դնում Արեւելյան Գործընկերության նկատմամբ ստանձնած իր հանձնառությունը: Արեւելյան Գործընկերությունը պարզապես հայեցակարգ կամ լոզունգ չէ ՄԹ-ի կամ ԵՄ-ի համար: Այն ԵՄ-ի կողմից իր արեւելյան գործընկերների, նրանց տնտեսական բարգավաճության եւ նրանց ապագայի վերաբերյալ ստանձնած հանձնառության արտահայտումն է: Ասոցացման համաձայնագրերը հույս են հաղորդում տարածաշրջանին, որ ԵՄ-ի տնտեսական բարգավաճությունը եւ կենսամակարդակը կարող են նաեւ իրենցը լինել: Սրա համար ժամանակ կպահանջվի, եւ ոչ ոք չի անտեսում առկա մարտահրավերները, սակայն այս Համաձայնագրերը ցույց են տալիս, որ փոփոխության պահին ԵՄ-ը կանգնած է Ձեր կողքին:
ԴԵՅՎԻԴ ԼԻԴԻՆԳԹՈՆ
ՄԹ Արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի գծով պետնախարար