Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն Անթալիայում ընթացող աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ին եւ թիմային 6,0 միավորով 10 երկրների պայքարում բարձրացավ երկրորդ հորիզոնական: Մեր թիմից 1-ին խաղատախտակի առջեւ հանդես եկող Լեւոն Արոնյանը պարտության մատնեց ԱՄՆ-ի առաջատար Հիկարու Նակամուրային: Մյուս պարտիաները, այդ թվում՝ Գաբրիել Սարգսյան-Վարուժան Հակոբյան, ավարտվեցին ոչ-ոքի:
Վաղը՝ 4-րդ տուրում, մեր ընտրանու մրցակիցը Չինաստանն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ