Արարատի մարզի Այնթապ եւ Ջրահովիտ համայքներում դեկտեմբերի 8-ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս երկու համայնքներում էլ ընտրապայքարի են դուրս եկել նախկին ու ներկա գյուղապետերը. Ջրահովիտում կպայքարեն Վարդան Գրիգորյանը եւ Համլետ Ղազարյանը, Այնթապում` գործող համայնքապետ Կարեն Սարգսյանը եւ համայնքը նախկինում մոտ 10 տարի ղեկավարած Լեւոն Թարվերդյանը: Այնթապում բոլոր ընտրությունները թեժ են եղել, քանի որ, բացի գյուղապետի պաշտոնն ստանձնելուց, այստեղ նաեւ «թայֆաների» դիրքերի ամրապնդման խնդիր է լուծվում:
Նախընտրական եւ ընտրական Այնթապի ու Ջրահովիտի վերաբերյալ մյուս մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» առաջիկա համարներում:
Նաիրա ՎԱՆՅԱՆ