Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է 130 դրամանոց մանդարինը վաճառվում 300-500 դրամով

Նոյեմբեր 28,2013 23:07

 

Մաքսավճարը մրգի գնին գրեթե հավասար է:

 

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, որը Վրաստանի սահմանից  հեռու է շուրջ 25  կմ, վրացական մանդարինը վաճառվում է կիլոգրամը 300-500  դրամով: Մանդարին ներկրողներից տեղեկացանք, որ Վրաստանում մանդարինի  կիլոգրամի գինը   55-60 թեթրի է, մոտ 130 դրամ:  Վրաստանից մանդարին ներկրողները մեզ ասացին, որ դրա  յուրաքանչյուր  կիլոգրամը մաքսազերծելու համար իրենք  մաքսակետում վճարում են 100-120 դրամ: Ստացվում է, որ մանդարինի գնին գրեթե հավասար մաքսազերծման ծախս է կատարվում:  Մանդարին ներկրողներն  անտեղյակ են , թե Մաքսային միությանը Հայաստանի  միանալուց հետո Վրաստանից ցիտրուսային մրգերի ներկրման մաքսավճարը որքան կաճի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Ինչքան էլ ասվի, միեւնույն է մաքսային մտածելակերպ ունեցող մարդիկ անդրդվելի են, նրանք մտածում են, որ առանց մաքսատուրքի ապրել չի լինի եւ ափսոսում են, որ քիչ մաքսատուրք է գանձվում….իսկ մաքսատուքերն ու չհիմնավորված բազմաթիվ հարկերը միայն վնասում են երկրին եւ իրենցից ներկայացնում են «կյանքդ կամ քսակդ» սկզբունքը…..արդյունքում ունենք այն` ինչ ունենք….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930