«Օսկար Ուայլդը ասում էր՝ «Ցինիկը նա է, ով ամեն ինչի գինը գիտի, բայց տեղյակ չէ արժեքներից», այսօր մենք հայտնվել ենք այդ սարսափելի ցինիզմի մեջ, որտեղ եկել է սերունդ, ձևավորվել է հանդիսատես, որը գիտի ամեն ինչի գինը, բայց տեղյակ չէ արժեքներից: Այսօրվա մեր մշակույթի գլխավոր չարիքն այն է, որ կորցրել ենք չափանիշները: Մենք չգիտենք՝ ո՞րն է ճիշտ, ո՞րն է լավ, մենք չգիտենք՝ ո՞ր ճանապարհով գնալ, մենք չգիտենք՝ ո՞րն է ընդհանրապես ազգայինը»,- նոյեմբերի 28-ին Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության և Հայկական ազգային կինոկենտրոնի կազմակերպած քննարկումների ընթացքում հայտարարեց կինոռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանը:
Քննարկման կիզակետում Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է», Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» և Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդ» ֆիլմերն էին:
Կինոգետների և թատերագետների խիստ քննադատությանը արժանացան «Անունս Վիոլա է» և «Ապակե կախազարդը» ֆիլմերը, կինոգետներից ոմանք էլ խուսափեցին նրանց ֆիլմ անվանել: Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանն իր խոսքում նշեց, որ «Անունս Վիոլա է» ֆիլմը դիտելու ընթացքում իր մոտ հարց է առաջացել՝ դա ո՞ւմ է պետք. «Չգիտեմ՝ ի՞նչ է կատարվում մեզ մոտ, դա որտե՞ղից է՝ գրանտներ ենք բերո՞ւմ, ի՞նչ ենք անում, ինչպե՞ս ենք նկարահանում: Եթե նկարում եք, ուրեմն՝ պետական ֆինանսավորում չպետք է լինի»:
Ֆիլմերից կինոգետ Վլադիմիր Բադասյանը առանձնացրեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» կինոնկարը, քանի որ ինքը հաճույք է ստացել այդ ֆիլը դիտելուց: Նա նաև արտահայտեց իր կարծիքը «Անունս Վիոլա Է» ֆիլմի մասին. «Ֆիլմերից մեկի մասին ասելու բան չունեմ՝ այնտեղ խոսելու թեմա չկա, դա ընդհանրապես կինոյի հետ ոչ մի կապ չունի: Եթե հնարավոր լիներ մրցանակ տրամադրել, ապա այդ կարող է արվել, եթե լիներ, օրինակ՝ «Հակակրանք դեպի այլասերվածություն» անվանակարգ, այս դեպքում այն ընդհանրապես առաջացնում է հակակրանք դեպի սեքսը և ընդհանրապես խոսելու թեմա չէ»:
Կարդացեք նաև
Իսկ ապագա կինոքննադատներին և կինոգետներին խորհուրդ տվեց դատարկության մեջ որևէ իմաստ մտցնել, իսկ «Անունս Վիոլա է» կինոնկարի նման կինոնկարների վրա ժամանակ չվատնել:
Ամի Չիչակյան
Իսկ ապագա կինոքննադատներին և կինոգետներին խորհուրդ տվեց դատարկության մեջ որևէ իմաստ մտցնել ??????