Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «12 մլն դրամը քչից էլ քիչ է»

Նոյեմբեր 28,2013 21:44

Aravot.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ, «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը անդրադարձավ պետբյուջեից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին հատկացված 12 մլն դրամին, որը քննադատությունների տեղիք տվեց, որոշ մարդիկ կարծիք հայտնեցին, թե ափսոս էր այդ գումարն, ու այն կարելի էր ավելի նպատակային ծախսել, քան գումարը հատկացնել «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որ հեռուստանախագծի արտոնագիրը ձեռք բերի 2013 թվականի դեկտեմբերից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի համար:

«Ես այն մարդկանց մեջ եմ մտնում, որը կարծում է, որ դա պետք էր եւ ես դիմել եմ կառավարությունը, որպեսզի փող տան, կառավարությունն էլ տվել է, որ լինի նորմալ հաղորդում: Այդ նույն որոշ մարդիկ, երբ  տարիներ առաջ բողոքում էին սերիալներից ու չնայած աչքի տակով նայում էին, հիմա բողոքում են, որ սերիալները հանվել են, ու փոխարենը նորմալ հաղորդումներ մտել, դրա համար էլ ենթադրում եմ, որ բողոքում են…»,-ասում է նա:

Մեր հարցին`պնդում եք, որ 12 մլն դրամը անիմա՞ստ չի վատնվել, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Ասեմ ավելին, այդ 12 մլն-ի վրա ես արդեն հովանավորների գումարներով ավելացնում եմ լիցենզիան, եւ դա շատ թանկ հաղորդում է, ու դա ընդամենը մի մասն է գումարի, եւ իրականում քչից էլ քիչ է: Եվ եթե ես գտնեի, որ դա վատ բան է, տարիներ շարունակ ջանքեր չէի թափի այն Հայաստան բերելու համար ու չէի վարի այդ նախագիծը»:

Դիտարկմանն էլ, թե հարցը հեռուստանախագծի լավ կամ վատ լինելու մեջ չէ, այլ գումարի խնդիրն է` Կարեն Քոչարյանը ասաց. «Դե, եթե ծանր վիճակ է, եկեք փողոցների լույսերն անջատենք, շատ բաներ չանենք, ու եթե պատերազմ է` ուրեմն մարդիկ չպետք է սովորեն: Քանի որ երկրում վիճակը ծանր է, ոչ մեկ չպետք է աշխատի ու միայն պետք է դարդ անեն: Եվ եթե մենք ասում ենք, որ մեր միակ հարստութունը ինտելեկտն է, ոսկի չունենք, նավթ չունենք, ուրեմն ինչ, դա է՞լ չունենանք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արման Չիլինգարյան says:

    Պարոն,Ռուսաստանում ձեզ լավ դաստիարակել են երեվում է: Խնդրում եմ գնացեք Ռուսաստան և այնտեղ խոսեք ռուսերեն մեր եթերը և լեզուն մի պղտորեք ձեր ռուսերենով: Բացի այդ, ինչ ուղերձ է սա բոլոր հայերին ովքեր սերունդից սերունդ պահպանել են հայոց լեզուն?

  2. bzjackal says:

    Հաղորդման հովանավորների թվում իմ անունը նշելու՞ եք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930