«Եվրոնյուզ»-ը` անդրադառնալով Կիպրոսի ժամանակակից արվեստին, գրում է, որ Վադան Թաշջյանը Կիպրոսի ակնառու ժամանակակից արվետագետներից է: Նրա վերջին ցուցահանդեսը տեղի է ունեցել նրա 40-ամյակի կապակցությամբ Նիկոսիայի Կիպրոսի թատերական կազմակերպությունում, որի ժամանակ նա ներկայացրել իր 32 նոր գործերից:
Հայազգի նկարիչը պատկերում է կղզու բնական գեղեցկությունը: Նա իր կյանքն ու աշխատանքը նվիրել է Կիպրոսին: Նրա ոճը կուբիզմի և իմպրեսիոնիզմի խառնուրդ է:
«Իմ ոգեշնչման աղբյուրը բնությունն է, հատկապես Կիպրոսի բնությունը», – պատմել է Թաշջյանը, – «Ինչպես նկատեցիք, ես Կիպրոսի բնությունը լիովին այլ կերպ եմ ներկայացնում: Կիպրոսում և հատկապես ծովեզրում, ես զգում եմ ինչպես տանը: Եթե հարցնեք ինչու՞ ենք մենք այսպիսի ցուցահանդես կազմակերպում, երբ մեր երկիրը դժվարությունների մեջ է, ես կասեմ` կյանքը շարունակվում է, մենք պետք է լավատես լինենք»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ