Լրահոս
Օրվա լրահոսը

BBC. «Եվրոպան պարանն այնքան էլ լավ չի ձգում. Ամանդա Փոլ»

Նոյեմբեր 28,2013 20:58

Ռուսաստանը դեռ նայում է Վիլնյուսի կենտրոնում գտնվող Ներիս գետի Կանաչ կամրջին: Այնտեղ դեռ կանգնած են սովետական ժամանակաշրջանի սոցռեալիզմի ոճով Կարմիր բանակի զինվորների, բանվորների և գյուղացիների արձանները: Գրում է «Բի Բի Սի»-ն: 

Որոշ լիտվացիներ ուզում են, որ արձանները հեռացվեն, բայց դրանք գտնվում են մշակութային պահպանության տակ: Թեպետ հուշաքարի վրա գրված է, որ 300 հազար լիտվացիներ Սովետական միության ժամանակ աքսորվել, բանտարկվել և սպանվել են:

ԵՄ անդամների համար այս տարածաշրջանի երկրները` Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը, ընդհանուր պատմութուն ունեն: Եվ սա է պատճառներից մեկը, որ Ռուսաստանի ճնշումների պատմությունների հանդեպ այդքան զգայուն են այստեղ:

«Այս ամենը աշխարհաքաղաքական հարց է», – ասում է Ռամոս Սվեդասը, Վիլնյուսի համալսարանից, – «Եկեք այլ բան չենթադրենք: Ռուսաստանը կռիվ է տալիս իր գերիշխանությունը պահպանելու համար»:

Անդրադառնալով ասոցացման պայմանագիրը չստորագրելու` Ուկրաինայի որոշմանը, հեղինակը գրում է` քանի որ Արևելյան գործընկերության երկրներից ամենամեծն Ուկրաինան է, Վիլնյուսի գագաթնաժողովի գրավչությունը կտրուկ ընկավ:

«Բայց խնդիրը միայն Ուկրաինան չէ», – պնդում է Լիտվայի արտգործ նախարար Լինաս Լինկեվիչյուսը, – «Մենք Մոլդովայի և Վրաստանի հետ կնախաստորագրենք ասոցացման պայմանագիրը, մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել վիզայի բանակցություններում, բոլոր երկրներն ամբողջությամբ ներգրավված են»:

«Իհարկե, ես մի քիչ հիասթափված եմ: Բայց մենք կշարունակենք առաջ գնալ: Ու մենք դեռ չգիտենք, թե ինչպես ամեն ինչ կզարգանա», – ասում է Լինկեվիչյուսը:

«Այս տարածաշրջանը ցանկանում է վերափոխվել, ուզում է լինել Եվրոպայի մասը: Բայց Ռուսաստանը իր ունեցած բոլոր հնարավորություններով նրան հետ է պահում», – ասում է Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը, – «Եվ նա հետ պահելու գործում շատ լավ է, մինչդեռ Եվրոպան պարանի մյուս կողմից այդքան էլ լավ չի ձգում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

https://www.bbc.co.uk/news/world-europe-25133721

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930