Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Քաղաքական խորհուրդը շնորհավորել է Լևոն Դոխոլյանին՝ ԱԺ համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
Քաղաքական խորհուրդը հավանություն է տվել ՕԵԿ Երիտասարդական միության վարչության կողմից ներկայացրած առաջարկությանը՝ Արմեն Գևորգյանին ՕԵԿ Երիտասարդական միության նախագահի պաշտոնում նշանակելու մասին:
Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրներին, ինչպես նաև կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական հարցերին:
Կարդացեք նաև
ՕԵԿ մամուլի ծառայություն