Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզպետարանը «ցրում է». Ճանապարհի կառուցման ջատագով մարզպետը տեղյակ չէ՞

Նոյեմբեր 28,2013 19:09

Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը մեր բանավոր հարցերին  պատասխան չի տալիս, բաժնի աշխատակիցները  խորհուրդ են տալիս հարցերն իրենց  գրավոր ուղել: Նոյեմբերի 25-ին  գրավոր հարցումով, էլեկտրոնային նամակով  մարզպետարան էինք դիմել՝ խնդրելով հայտնել, թե  Վազաշեն-Պառավաքար սահմանամերձ, վտանգավոր հատվածում նոր ճանապարհի կառուցման համար  երկրաբանական հետազոտություն կատարվե՞լ է, ո՞ր կազմակերպությունը,  ինչքա՞ն ֆինանսավորմամբ է կատարում  շինարարական աշխատանքնեըը, արդյոք այդ տարածքում մետաղական հանքավայր կա՞:

Նոյեմբերի 29-ին  էլեկտրոնային փոստով մարզպետարանից ստացել ենք պատասխան, որտեղ հայտնվում է, որ նոր  ճանապարհը կառուցվում է  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվերով, մեզ հետաքրքրող տեղեկատվությունը կարող ենք ստանալ այդ նախարարությունից, այդ հատվածում մետաղական հանքավայրի գոյությանը եւ դրա շահագործմանը վերաբերող հարցերը ՀՀ  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լիազորությունների  շրջանակներում են եւ համապատասխան տեղեկատվությունը կարող ենք ստանալ նշված նախարարությունից:

Մարզպետարանը հանդիսանում է կառավարության տարածքային ստորաբաժանումը: Այդ պատճառով ակնկալում էինք, որ  Տավուշի մարզպետարանը  տիրապետում է  վերոհիշյալ տեղեկատվությանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Arsen says:

    Այն, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի նոր կառուցվող 3,5 կմ հատվածը առավել անարդյունավետ է և վտանգավոր, քան ներկայիս գործողը, դա որևէ պետական պաշտոնյայի չհուզեց: Ավելին, Արմեն Գևորգյանը հերթական անգամ այցելեց Տավուշ և պաշտպանեց ոչ թե ժողովրդի, այլ մարզպետի շահերը, դրանով իսկ ապացուցելով, որ ձեռքը ձեռք է լվանում…: Այդ մասին է վկայում նաև այն, որ Տավուշի մարզպետարանը լրագրողի գրավոր հարցմանը վերահասցեավորման տեսքով պատասխանեց միայն Ա.Գևորգյանի այցելությունից հետո: Պարոնայք արմեններ ձեր նման անհայտ ծագում ունեցող ու անհայրենիք պետական պաշտոնյաների պատճառով է, որ տավուշցիները հիասթափվում ու հեռանում են Հայաստանից: Ցավալի է….

  2. Lyusi says:

    Հիանալի է………………….Հերթական ֆիլմը ,,սարսափ,,տեսաշարից:Ղուլարյանը միշտ ճիշտ է ու անպատժելի, արդեն գտնվեցին հովանավորներ՝ թևերը փռեցին նրա անօրինականությունների վրա / հետաքրքիր է քանի ոսկու դրմաց/: Շուտով բոլոր 15 համայնքապետերին էլ սխալ կհանեն,եթե լիներ 37թիվը լավագույն դեպքում նրանց կաքսորեին Սիբիր կամ կգնդակահարեին:
    Անպատժելիության իրավիճակ է, անօրեն երկիր, մնում է ասել ,,Բռավո Արմեն,, ու լուսավոր օրերի սպասումով հնարավորություն փնտրել արտագաղթի տեղ ճարելու համար: Միայն ափսոս է այս հրաշք երկիրը թողնել թափթփուկներին;

  3. hovhannes says:

    Պարոն Ղուլարյանի ղեկավարած կառույցի մենյուն ունի խղճուկ,թշվառ տեսք՝
    ադմինիստրատիվ անճարակություն, խայտառակ և վտանգավոր անգործություն,
    ընհանուրի շահերը արհամարհելու հետևողականություն,կիսահեգնական սիրա-
    լիրությունների ու ձանձրացնող շաղակրատության կոմպլեկտ համայնքապետերի
    համար,կառավարվող սկլերոզ,ինքնահավան անհոգություն,վստահության իմիտա-
    ցիա,սրբազան երկյուղածություն վերևների հանդեպ ու նրանց դեզինֆորմացնելու
    դոբրո և …. Եթե հավատալու լինենք նրա հաշվետվություններին,մենք վաղուց
    ենք կառուցել կոմունիզմը.

  4. Ashot says:

    Իսկ հնարավոր չէ ստանալ տեղեկատվություն վերոնշյալ նախարարություններից?Միգուցե մի լույս կսփռվի այս անիրավության վրա,վերջապես կպարզվի ով-ով է?Գուցե հստակեցվի մեր երկրի կառավարության դիրքորոշումն ուղղված է ի բարօրություն ժողովրդի թե,, վայ ձայն,, բերող, անմեղներին վարկաբեկող, բազում երեսներ ունեցող,մի քանի լարերի վրա տրնգի պարող մարդուն? Եթե Տավուշը դատարկվի սահմանը պահող չի լինելու,հիշեցեք,իսկ փախչողների մեջ առաջին շարքերում լինելու է բանակում չծառայած,բայց բարձր կոչում ունեցող ղեկավարը:

  5. David says:

    Տավուշի մաֆիան,
    Սերժիկի պարտիան.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930