Նոյեմբերի 25-ին Վիլնյուսում մեկնարկեց Հայկական կինոյի շաբաթը, որը կազմակերպվել է Լիտվայում ՀՀ դեսպանության եւ Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Միջոցառման առաջին օրը Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կինոսրահում ներկայացվեց Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» կինոնկարը, բացման խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը եւ Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Գիտիս Լուկշասը: Հայկական կինոյի փառատոնի շրջանակներում՝ մինչեւ նոյեմբերի 29-ը, Վիլնյուսում ցուցադրվելու են նաեւ վերջին տարիներին նկարահանված հայկական լավագույն կինոնկարներ` «Եթե բոլորը», «Խճճված զուգահեռներ», «Սասունցի Դավիթ», ինչպես նաեւ մի շարք այլ կինոնկարներ: Հայկական կինոյի օրերի անցկացումը լայնորեն լուսաբանվում է լիտվական մամուլում:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Լուսանկարում՝ տեսարան Վիլնյուսից: