Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (FIG) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ եկող տարվա մայիսի 1-ից ռուսաստանցի միանգամից երեք սպորտային մարմնամարզիկներ հանդես կգան Ադրբեջանի դրոշի ներքո: Նրանք են՝ Աննա Պավլովան (Աթենքի օլիմպիական խաղերում նվաճել է երկու, Եվրոպայի առաջնությունում՝ վեց բրոնզե մեդալ), Կոնստանտին Պլուժնիկովը (Աշխարհի գավաթի խաղարկության երեք փուլերի ու Եվրոպայի առաջնության հաղթող) եւ Յուլիա Ինշինան (նկարում), որն Աշխարհի 2011 թ. առաջնության արծաթե մեդալակիր է:
Ռուսաստանցի մարզիկների այս որոշման պատճառների մասին ոչինչ չի ասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ