Վիլնյուսում, Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի շրջանակներում ընթացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումի ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խոսեց ԵԽԽՎ -ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` կազինոներում գումար տանուլ տալու վերաբերյալ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի մասին:
Մասնավորաբար, դիմելով Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին՝ իբրեւ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցչի, Սաքունցը հետաքրքրվեց՝ ինչպե՞ ս է Բիլդտն արձագանքելու այն փաստին, որ այդ հարցից հետո Զարուհի Փոստանջյանին «վռնդել» են ԵԽԽՎ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից:
Արթուր Սաքունցի հարցին այդպես էլ պատասխան չհնչեց: Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այս առիթով ասաց, որ իր կարծիքով, հավանաբար որոշեցին, որ քննարկման մասնակիցները բավարար իրազեկ չէին, որպեսզի պատասխանեին ԵԽԽՎ-ի Հայաստանի պատվիրակության հետ կապված հարցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ