«Լուրջ, արդյունավետ բողոքի ակցիա իրականացնելու ճիշտ տեխնոլոգիաների դեֆիցիտ կա»,-Aravot.am-ի հարցին՝ ո՞րն էր պատճառը, որ ՀՀ կուսակցությունները, որոնց մեծ մասի քաղաքական ծրագրերում ԵՄ-ի հետ հարաբերությունները առաջնային դիրքերում էին, Մաքսային միության անդամակցության որոշումից հետո լուրջ դիմադրություն չբարձրացրին՝ այսպես պատասխանեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
Նա միևնույն ժամանակ նշեց. «Դիմադրություն ցուցաբերել են խոսքի, հայտարարությունների, քաղաքական ուղերձներ ուղարկելու մակարդակով, դա ուղղակի ակնհայտ է` կապված սեպտեմբերի 3-ի հայտարարության հետ: Բոլորն էլ խիստ կերպով քննադատել են»:
Կոնկրետացրեցինք, օրինակ` ինչո՞ւ է լռում Րաֆֆի Հովհաննիսյանը, որն արևմտյան արժեքների կրողն ու ջատագովն է: Պարոն Վարդանյանը պատասխանեց. «Բողոքի ակցիաներ կազմակերպելու բոլոր ձևերը, որոնք նախկինում իրականացվել են, իրենց սպառել էին: Այժմ ուժերը փնտրտուքների մեջ են: Բայց միևնույն ժամանակ առանձին քաղաքական ուժեր ոչինչ չեն կարող անել»:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/122293341″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի