Այսօր առավոտից հայկական կայքերի մի մասը՝ նաեւ Aravot.am-ը, աշխատում են խափանումներով:
Ինչպես տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ Հայաստանը ուժեղ DDOS հարձակման ներքո է, կայքերի մի մասի դրսից չի բացվում:
Ըստ նրա՝ սա այս ամսվա մեջ երկրորդ դեպքն է «ու տասն անգամ ավելի հզոր է»:
Սամվել Մարտիրոսյանը նաեւ հայտնել է, որ հիմնական թիրախը «Արմինկոյի» սերվերներն են, եւ զուգահեռ մի տեղ էլ մալուխն է խփել։