Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաքսիստները դժգոհում են, իսկ կառավարությունը ներկայացնում է, թե նրանց լավություն է անում

Նոյեմբեր 28,2013 17:05

3 տարի առաջ ՀՀ կառավարությունը պարտադրեց տաքսու վարորդներին դեղին պետհամարանիշներ ձեռք բերել, մտնել հարկային դաշտ, հին մեքենաները փոխարինել նորերով: Մինչդեռ այս տարեսկզբին կառավարությունը հանկարծ որոշեց, որ դեղին պետհամարանիշներն այլևս պետք չեն ու դրանք պիտի փոխարինվեն սպիտակներով, իսկ մեքենաներում պիտի տեղադրվեն ինքնակպչուն ժապավեններ:

Այս որոշումը մեծ դժգոհություն առաջացրեց անհատ տաքսու վարորդների շրջանում, ովքեր դժգոհում են, թե տարիներ առաջ իրենց կատարած ծախսը, փաստորեն, գցում են ջուրը: Տաքսիստները նաև դժգոհում են, թե մտավախություն կա, որ այսպես կոչված բարեփոխումից հետո իրենց մեքենաներն այլևս ուղևորներ չեն նստի, կամ որ դաշտը կդառնա մենաշնորհային:

Այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում ոլորտի պատասխանատուները փորձում էին համոզել, թե բարեփոխումը հօգուտ վարորդների է:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը նշեց. «Թեթևացվել է ծառայությունների մատուցման եղանակը, այսինքն՝ հնարավորություն է տրվել և՛ անհատ ձեռներեցներին, և՛ ֆիզիկական անձանց: Այն անձը, որը ցանկանում է տաքսամատորային ծառայություն մատուցել, ավելի հեշտացվել է, բավականին քչացվել է տարբեր տեղեկանքների ձեռքբերման անհրաժեշտությունը: Կգործի մեկ պատուհանի սկզբունքը, որը տրանսպորտի նախարարությանն է»:

Պարոն Մելքոնյանը վստահեցրեց, թե կրճատվել են ծախսերը, դեղին գույնի համար արվող վճարը հանվել է: Մանրամասնելով՝ նա ասաց. «Եթե Երևանում վճարում են տարեկան 120 000 դրամ, ապա մարզերում ՝ 80 000 դրամ: Բարեփոխումները ազատում են տաքսու վարորդներին անհարկի ծախսերից: Գործունեության առաջին տարին մոտ 50%-ով է նվազել ընդհանուր վճարումները, իսկ երկրորդ տարում 30%-ով: Արտոնություն է սահմանվել սահմանամերձ վայրերի բնակավայրերի համար՝ 30 000 դրամ տարեկան: Նախկինում տարբեր վճարներ էին իրականացնում, հիմա դրանք միավորվել են մեկ վճարի տակ: Նախկինում անհատը տարեկան 25 000 պետական տուրք էր վճարում, հիմա ազատվել են բուժզննման և տեխզննման ծախսերից»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում տաքսու վարորդները, գուցե նրանց տառապանքն, այսպես ասած, փո՞րձ ունի:

Լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը պատասխանեց. «Հիմա, երբ այս պահին կա դեղին համարանիշի պահանջը և օրենքով սպիտակ համարանիշով մեքենաներն ապօրինի են, հիմա մարդիկ չեն նստում սպիտակ համարանիշներով մեքենաներ` համարելով, որ դեղինն է օրինական: Բայց, երբ փոփոխություն կատարվի, որոշ ժամանակի ընթացքում բոլոր դեղին համարանիշները պիտի հանձնվեն, և կգա մի ժամանակ, երբ դեղին պետհամարանիշը ապօրինի կդառնա; Ինչ վերաբերում է դաշտի մոնոպոլիզացմանը, ապա նշեմ, որ այնպիսի պայմաններ են ստեղծվելու, որ ամեն ոք չկարողանա մտնել այդ դաշտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930