Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին հացադուլ է սկսել

Նոյեմբեր 28,2013 16:39

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօրվանից սկսած այլեւս ոչ մի առնչություն չի ունենալու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ։
«ՄԻ պաշտպանի գրասենյակը չափազանց զգուշավոր, երկչոտ եւ անողնաշար մարմին է եւ այլեւս ոչ մի հարցով ես նրան չեմ դիմի, թաքցնում են հանցագործությունը»,- ասաց քաղաքացիական ակտիվիստը։

Ի նշան բողոքի՝ նա այսօր ՄԻ պաշտպանի գրասենյակի դիմաց 24 ժամյա հացադուլ եւ նստացույց սկսեց։ Միայն ժամանակի սղությունն է պատճառը, որ այն կտեւի մեկ օր։
Գասպարին նշում է, որ երբ օգոստոսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի առջեւից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, կապվել է ՄԻՊ արագ արձագանքման գրասենյակ եւ տեղյակ պահել, որ իրեն ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվում։ Սակայն ոչ մի արձագանք. «ՄԻՊ-ը այն բացառիկ մարմինն է, որը իրավունք ունի ոստիկանություն մուտք գործելու, այսինքն՝ ինքը տեղյակ է այդ մասին, որ ինձ բերման են ենթարկել եւ առանց փաստաթղթերի ձեւակերպման, ինձ հարկադրանքով դուրս հանել»,- ավելացրեց Գասպարին։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անցորդ says:

    Ցանկալի կլիներ, որ հայտարարեր ԱՆԺԱՄԿԵՏ հացադուլ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930