Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին պահանջում են բարձրացնել տրանսպորտի սակագինը

Նոյեմբեր 28,2013 16:29

«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր բոլոր փոխադրողների անունից մտահոգություն հայտնեց, որ քաղաքապետարանը չի ցանկանում բարձրացնել տրանսպորտի սակագինը, իսկ իրենք շարունակում են աշխատել վնասով:

«Ելակետ» ակումբում փոխադրող Աշոտ Արշակյանն էլ պնդում էր, որ 2005 թվականից վնասով են աշխատում. «Ազգ ու տակի ունեցվածքը, հարսների ոսկեղենը գրավ ենք դրել, ներդրել , որ լավ լինի: Բայց ոչինչ չի փոխվել»;

Հարցին՝ ինչպե՞ս եք գոյատեւել վնասով աշխատելով, հակադարձեց. «Իսկ Հայաստանը ո՞նց է գոյատեւում արդեն քսաներկու տարի…Մենք օգուտ չենք ունեցել, խոստումներ են տրվել, որ կվերանայվի եւ հարցին լուծում կտրվի… սպասել ենք, բայց ոչինչ չի փոխվել»:

Պարոն Եղիազարյանն էլ ասաց՝ ձմռանը տրանսպորտային միջոցներն անպատրաստ են, փող չունեն անվադողերը, մարտկոցը փոխելու եւ ձմռանը նախապատրաստելու համար մեծ գումարներ են պետք.«Միայն ավտոբուսի համար՝ 580 հազար դրամ»:

Նա նաեւ ասաց, որ փոխադրողների համար հարյուր դրամով սպասարկելը մահ է ու ասաց, որ պահանջում են բարձրացնել տրանսպորտի սակագինը, դարձնել 200 դրամ. «150 դրամը կտան ուղեւորները, 50 դրամ էլ դոտացիա, որ տեղավորվենք մեր ափսեի մեջ»:

Նա ասաց, որ տեղեկություն չունի, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գծատեր է. «Եթե գծատեր է, նա աշխատավարձ է ստանում, ի՞նչ խնդիր ունի»: Հարցին քաղաքապետը միայն աշխատավարձո՞վ է ապրում, ասաց՝ չգիտեմ:

Նա նաեւ վստահեցրեց, որ քաղաքացիների 95 տոկոսը ըմբռնումով է մոտեցել տրանսպորտի սակագնի թանկացմանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930