ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով համազգային կարևորություն ունեցող միջոցառումները, մեծ պատասխանատվությամբ ստանձնել է Հեռուստամարաթոն 2013-ի գլխավոր հովանավորի կարգավիճակը:
Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված գումարներն ուղղվելու են Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության մայրուղու կառուցմանը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կոչ է անում բոլորին աջակցել Հեռուստամարաթոն 2013-ի նպատակի իրականացմանը՝ վստահեցնելով, որ մենք ենք կերտելու ապագայի հուսալի ճանապարհը:
16-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 28-ին, տեղական ժամանակով 20:00-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 08:00:
Կարդացեք նաև
Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետևել Հանրային Հեռուստաընկերության, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքների եթերում: