shamshyan.com. Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 3 շենքում գործող Արցախբանկում ռումբ է տեղադրված, որը շուտով պայթելու է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության աշխատակիցները՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի փոխանցմամբ՝ այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները բանկից տարհանում են բանկի աշխատակիցներին, իսկ ոստիկանները բանկը վերցրել են խիստ հսկողության տակ, մինչև կժամանեն համապատասխան մասնագետները՝ ստուգելու՝ ռումբի առկայության մասին տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում