Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկու շուկայում միլիոնանոց տուգանք չի եղել (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2013 15:59

storagrahavaq-2 storagrahavaq_3

storagrahavaq

«1 միլիոն դրամի տուգանք «Վաղարշ եւ որդիներ» ոսկու առեւտրի կենտրոնի աշխատակիցների նկատմամբ չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության ղեկավար Լեւոն Խալիկյանը: Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի մոտ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում, դժգոհելով, որ իրենց մոտ կատարվող տեսչության ստուգումների տուգանքները շատ բարձր են եւ տեղին չեն. «Տուգանում են, իբր թե հարգադրոշմի վրա ասենք 58 պրոբի 8 թվի մի մասը լավ չի երեւում ու մեծ տուգանքներ գրում: Մեզանից մեկին 500 հազար, մեկին էլ` 1 միլիոն դրամ են տուգանել»:

Ցուցարարները կառավարության ընդունարանում հերթ էին կանգնել, որպեսզի ստորագրեին իրենց դիմում-նամակի տակ. նրանք դիմում են կառավարությանը դադարեցնել ստուգումները, կամ էլ հարգորոշող կնիքը խփող ընկերություններին ստուգել:

Բողոքողներից մեկը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Պատահում է, որ պրոբը խփում են, զարդը մեջտեղից կիսվում է,կամ վնասվում է, տանում ենք նորից ոսկերիչի մոտ նոր գործ պատվիրում: Կարող է եւ հարգադրոշմը լրիվ չերեւա, դրա համար էդքան մեծ տուգանքներ նշանակե՞ն»:

Տեսչության ղեկավար Լեւոն Խալիկյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու առեւտրի կենտրոնում ստուգումները շարունակվելու են, ինչ վերաբերում է տուգանքներին, ապա պարոն Խալիկյանն ասաց, որ ամենաբարձր տւգանքը եղել է 350 հազար դրամ` 7 կտոր ոսկու համար. «Մինչ օրս 21 կետ ենք ստուգել, մեկ զարդի խախտման տուգանքը կազմում է 50 հազար դրամ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930