Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսուհետ զինծառայողները հատուկ հսկողությամբ ինտերնետով կզրուցե՞ն ծնողների հետ

Նոյեմբեր 28,2013 15:12

«Այսուհետև զինվորները հնարավորություն կունենան ինտերնետով ծնողների հետ խոսել՝ գաղտնիության ռեժիմը պահպանելով, հսկիչ խմբերի ներկայությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կապի զորքերի պետ, գեներալ -մայոր Կոմիտաս Մուրադյանը: Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը արդեն 5-րդ զորամասում է հիմնում համակարգչային լսարան: Այսօր նման լսարան բացվեց Արտաշատի N զորամասում:

Գեներալ -մայորից հետաքրքրվեցինք՝ համակարգչային լսարանի գոյությունը կնպաստի՞ երիտասարդների շրջանում տարածված այն մտավախության վերացմանը՝ համաձայն որի՝ ծառայությունը խոչընդոտում է կրթության շարունակականությանը: Նա պատասխանեց. «Սա կխթանի զորամասի անձնակազմի գիտելիքների զարգացմանը, որ բուհն ավարտած յուրաքանչյուր երեխա կարողանա կյանքից, կրթությունից հետ չմնալ»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, թե արդեն բազմաթիվ զորամասեր են ցանկություն հայտնել մասնակցել այս ծրագրին ու շեշտեց. «Քանի դեռ չենք ավարտել բոլոր զորամասերում համակարգչային լսարանների ապահովումը, ծրագիրը կշարունակվի: Սակայն մեր խնդիրը ոչ միայն համակարգչային հագեցվածության ապահովումն է, այլև այն, որ այդ լսարանները դառնան գրադարաններ կամ տեղեկատվական կենտրոններ: Այն ուսանողները, երիտասարդները, որոնք ուզում են շարունակել կրթությունը ծառայությունից հետո, պիտի հնարավորություն ունենան ծառայության ընթացքում որոշակի գիտելիքներ ստանալ»:

Նշենք նաև, որ համակարգչային լսարանների բացմանը կհաջորդի գրականության, ծրագրերի ու մասնագետների տրամադրումը զորամասերին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930