Այսօր Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Սլաք» ակումբում խոսելով Վիլնյուսյան գագաթաժողովի թեմայով՝ ասաց, թե Վիլնյուսից հետո էլ կյանք կա: Ալեքսանդր Իսկանդարյանը վստահեցրեց, որ
Վիլնյուսի գագաթաժողովը Քրիստոսի ծնունդը չէ, այն չի փոխելու պատմությունը: «Վիլնյուսի գագաթաժողովը պետությունների ճակատագրեր հաստատ չի փոխի»,-նշեց նա, շարունակելով, թե ակնհայտ է, որ ԵՄ մշակած նախագիծը ձախողվել է, քանի որ այն ունի Ռուսաստան պետության պես հակառակորդներ:
Ալեքսանդր Իսկանդարյանը վստահեցրեց, որ այսօր ԵՄ-ն ամենեւին էլ չի պատրաստվում հրաժարվել համագործակցել Հայաստանի հետ, միեւնույն ժամանակ` Հայաստանը` ԵՄ-ի հետ:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով`այս հանգամանքը հասկանալի է Եվրոպայում, նաեւ Հայաստանում, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, Վիլնյուսում կհաստատվի ու կարձանագրվի փաստաթղթի տեսքով:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ