Ռուս բլոգեր zyalt-ը լուսանկարչական շարք է ներկայացրել Կիեւի Մայդանում կատարվողի վերաբերյալ: Նա փորձել է պարզել, թե ինչու են ուկրաինացիներն այդպես ցանկանում մտնել Եվրոպա: Ըստ բլոգերի՝ հրապարակում հավաքվածներից ոմանք նույնպես մինչեւ վերջ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Մասնավորապես՝ հաճախ լսել է, որ մարդիկ հույս ունեն, թե վիզաները կվերանան ուկրաինացիների համար կամ աշխատավարձերը կլինեն եվրոպական մակարդակի: Բլոգերի ընդհանուր տպավորությունն է՝ ուկրաինական ներկա իշխանությունը զուգադրվում է Ռուսաստանի հետ, դրա համար են մարդիկ այդքան ցանկանում ասոցացվել Եվրոպայի հետ: