Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիլնյուսում Հայաստանին չեն անդրադառնում

Նոյեմբեր 28,2013 14:20

«ԵՄ-ն պատրաստ է վերսկսել Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը»,- այսօր Վիլնյուսում`քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հիշեցնենք, որ ֆորումը  տեղի է ունենում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: Ֆորումի ժամանակ ողջույնի ելույթներով հանդես եկավ Լիտվայի նախագահը:

Եվրախորհրդարանի 21-րդ նախագահը` պարոն Քոկսն իր ելույթում հայտարարեց. «Եվրոպան բաց է համագործակցության համար, Եվրոպան չի փոխվել, հուսանք, դուք էլ չեք փոխվել»:

Ի դեպ, քաղաքացիական ֆորումը բավականին ներկայացուցչական է, դրան մասնակցում են նախկին նախագահներ, բարձրաստիճան դիվանագետներ: Ելույթ ունեցողների նախապես հայտարարված ցանկից որոշ մարդիկ հրաժարվել են ելույթներից` ի նշան հիասթափության, որ ակնկալիքները չիրականացան:

Հիշեցնենք, որ Ուկրաինան վեց ամսով հետաձգեց ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրումը, իսկ Հայաստանը հրաժարվեց: Վաղը այդ համաձայնագրերը կստորագրվեն Վրաստանի եւ Մոլդովայի հետ:

Ուշագրավ էր, որ ֆորումում ելույթ ունեցողները Հայաստանի թեմային չանդրադարձան: Բոլոր օրինակները եւ ափսոսանքի արտահայտությունները Ուկրաինայի մասով էին:

Ֆորումին մասնակցում է նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն, որն ֆեյսբուքյան իր էջում այսպիսի դիտարկում է արել. «Քաղհասարակության ֆորումի առավոտյան բացման նիստում, արձանագրում ենք`միայն Ուկրաինայի հետ կապված հարցերին են այս պահին ուշադրություն դարձնում, անկախ երկրի նկատմամբ ճնշումները եվրոպական վարքագիծ չեն կարող համարվել, Արևելյան գործընկերությունը հանդիսանում է զարգացման հնարավորություն եւ քաղաքացիական հասարակությունը մնում է այդ հնարավորությունների իրականացման կարևոր երաշխիքը»:

Այսօր Վիլնյուսում տեղի է ունենալու նաեւ Արեւելյան գործընկերության բիզնես-համաժողովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930