Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձմեռն այս տարի կլինի միջին կլիմայական ձմեռներից ավելի տաք

Նոյեմբեր 28,2013 13:48

«Ձմեռն այս տարի տաք է լինելու»,–այդ մասին նշեց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա պնդմամբ, այս ձմեռը լինելու է միջին կլիմայական ձմեռներից ավելի տաք ձմեռ, տեղումների քանակը կլինի նորմայից շատ։

Լեռնային շրջաններում կլինի կայուն ձնածածկ։ Դեկտեմբերի առաջին 10-ն օրյակում եղանակը լինելու է տաք, 1-4 աստիճան առանց տեղումների, ջերմաստիճանը սկսելու է նվազել դեկտեմբերի 2-րդ 10-ն օրյակից սկսած։
Հունվար և փետրվար ամիսներին եղանակը 2–3 աստիճանով նորմայից բարձր կլինի։ Գ. Սուրենյանը հավանական է համարում այն, որ Ամանորին ձյուն կլինի։ Ընդհանուր առմամբ, նա այս տարվա ձմեռը նմանեցնում է 2010 և 2011 թվականների ձմեռներին։

Ինչ վերաբերում է մոտակա օրերին, ապա Գ. Սուրենյանի պնդմամբ, նոյեմբերի 29–ին և 30–ին կլինեն տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 30–ի ցերեկը և դեկտեմբերի 1–ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Հեղինակին՝
    “10-ն օրյակ” չի, “տասնօրյակ” է…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930