Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները խոստանում են ծեծել իրենց տուգանող նախարարության աշխատակիցներին

Նոյեմբեր 28,2013 13:20

Քիչ առաջ կառավարության դիմումների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց կառավարության շենքի դիմաց հավաքված ոսկու շուկայի աշխատակիցներին եւ խոստացավ՝ չեն տուգանվի մինչեւ իրենց հարցը կառավարությունում չքննարկվի:

«Կուսումնասիրվի հարցը»,- հավաքվածներին ասաց պարոն Ղազարյանը:

Երբ ցուցարարներն ասացին, որ չեն հեռանա, մինչեւ լիարժեք պատասխան չստանան, պարոն Ղազարյանն ասաց. «Սպասելու խնդիր չունեք», հետո զարմացավ՝ ինչ է նշանակում լիարժեք պատասխան. «Ոտքի վրա պատասխան ե՞ք սպասում»:

«Մենք բյուջե ենք լցնում պետք է մեզ լավ նայեք»,- պահանջեցին ցուցարարները:

Ավելի ուշ հանդարտվեցին եւ վստահելով պարոն Ղազարյանի խոստմանը՝ «Ժողովուրդ խոստանում են, որ ոչ ոք չի մոտենալու, բոլորդ գործի», ասելով հեռացան:

Մինչ այդ ցուցարարները բողոքում էին. «Նոր տարի է, բյուջե են լցնում: Պրոբը ծուռ է՝ տուգանում են 50 հազարով, բայց նման աշխատավարձ կա՞ այս երկրում: Մարդկանց միանգամից թալանում են: Սեղանը տանք իրենց՝ գնանք, էլի»:

Ցուցարարները նաեւ վստահեցնում էին, որ այսուհետեւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին, որոնք պարբերաբար գնում ու ստուգումներից հետո տուգանում են իրենց՝ չեն թույլատրելու շուկա մտնել. «Ոչ ոքի չենք թույլ տա գան մտնեն շուկա, ծեծելու ենք….մարդկայնորեն դուրս ենք հրավիրելու»:

Հիշեցնենք, որ ցուցարարները պնդում էին, որ մինչեւ այս տարի ավելի քիչ գումարով էին տուգանում, իսկ հիմա առանց նախապես տեղեկացնելու բարձրացրել են տուգանքի չափերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930