Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի շախմատային կոմբինացիայի արդյունքը

Նոյեմբեր 28,2013 12:58

«Սերժ Սարգսյանի շախմատային կոմբինացիան բերեց այսպիսի արդյունքի, որը շատերի համար գուցե անակնկալ էր: Խաբե՞լ է Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ՝ դա արդեն իրեն պետք է հարցնել, ես գտնում եմ, որ սխալ մոտեցում էր, որն իր արդյունքը չի տալիս, որովհետեւ ժողովուրդը պետք է վստահություն ունենա իր իշխանության նկատմամբ»,- «Սլաք» ակումբում ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը, պատասխանելով հետեւյալ հարցին` համաձա՞յն չեք, որ Սերժ Սարգսյանը չորս տարի շարունակ խաբել է ժողովրդին:

Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ Մաքսային միությունում հաջողելու համար մեր երկիրը պետք է պայքարի կոռուպցիայի, աղքատության եւ արտագաղթի դեմ:

Հարցին էլ՝ կոռումպացվա՞ծ է արդյոք երկրի իշխանությունը, թե՞ ոչ, Արամ Սարգսյանն հերթականությամբ շեշտելով մեր թերությունները, պատասխանեց. «Եթե Հայաստանում կոռուպցիա չլիներ՝ մենք բյուջեի այդքան կորուստ չէինք ունենա…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930