Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հետ

Նոյեմբեր 28,2013 12:55

ԵՄ Արևելյան գործընկերության Գործարար համաժողովին մասնակցելու նպատակով նոյեմբերի 27-ից երկօրյա այցով Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում է գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը:
Նոյեմբերի 27-ին, Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունում, տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանը, ուղղակի օդային հաղորդակցության հնարավորություններին, արդյունաբերության և ազատ տնտեսական գոտիների ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող խնդիրներ: Նաև նշվել է, որ ներդրումների և առևտրաշրջանառության ծավալների ավելացման համար կա անհրաժեշտ ներուժ, և փոխադարձ գործարար համաժողովների ու այցերի միջոցով անհրաժեշտ է խորացնել հարաբերությունների զարգացումն այդ ուղղություններով:
Կողմերը կարևորել են Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գաղափարը, քանի որ այն կարևոր ձևաչափ է երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Արդյունքում որոշվել է, որ առաջիկայում երկու երկրների դեսպանությունների միջոցով կմեկնարկեն հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտ ընթացակարգերը՝ համապատասխան իրավական հիմք ապահովելու նպատակով:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին և նշել, որ վերջին տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններն այս ոլորտում դինամիկ կերպով զարգացել են և, դրանցով պայմանավորված, մի շարք ուղղություններով էական բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում ողջունվել է նաև ԹՎԻՆՆԻՆԳ ծրագրերում Լիտվայի մասնակցությունը, նշվել է, որ Հայաստանի կողմից ներկայացվելիք հետագա ծրագրերում ևս Լիտվան պատրաստակամություն կդրսևորի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին զարգացումները ՀՀ-ԵՄ հարաբերություններում, մասնավորապես Հայաստանի կողմից Եվրասիական Մաքսային Միության անդամակցության վերաբերյալ որոշումը և շեշտվել է, որ նոր իրավիճակում կողմերը պետք է ձգտեն հնարավորության սահմաններում զարգացնել հարաբերություններն ու ապահովել ընթացիկ բարեփոխումների շարունակականությունը:

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930