Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Սրբազան եպիսկոպոս Նաջարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյում գտնվող պատվիրակությանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Գերաշնորհ Սրբազան հայրը, Ավստրալիայում Հայաստան-Սփյուռք գործակցության հանձնախմբի կազմակերպիչ Հայկ Լեփեջյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Գրետա Մնացականյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության և Ավստրալիայի հայ համայնքների խնդիրների մասին:
Սուրբ Հարություն եկեղեցում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանը և Արսեն Գրիգորյանը, երգչուհի Սոնա Շահգելդյանը, կոմպոզիտոր Գարիկ Սարիբեկյանը, դաշնակահարուհի Տաթևիկ Հայրումյանը: Նրանց կատարումները ջերմորեն ընդունվեցի ավստրահայ հանդիսատեսի կողմից:
Խումբն այցելեց նաև հայկական ամենօրյա` «Արշակ և Սոֆի Գոլսթըն» և «Ալեքսանդր» վարժարանները: Նրանց համար շրջայց կազմակերպվեց դպրոցներում, աշակերտները ներկայացան փոքրիկ համերգային ծրագրով:
ՀՀ սփյուռքի նախարարություն