Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Վիլնյուսում չի լինի այնպիսի մի բան, որից հետո մարդիկ ստիպված կլինեն ինքնասպանություն գործել»

Նոյեմբեր 28,2013 12:45

Այսօր «Սլաք» ակումբում ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Մաքսային միություն մտնելո՞ւ, թե՞ Եվրոպական ուղղությունն ընտրելու թեմայով, ասաց, որ այսօր առաջացած ամբողջ անցուդարձը տարօրինակ է: Երկու հասկացություն խառնվել է իրար: Եվ եթե Վիլնյուսում Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումը ներկայացնի որպես «եւ- եւ»՝ Արամ Սարգսյանը համոզված է, որ դա չի ընդունվելու որպես քողարկված որոշում: «Ամեն ինչ կախված է նրանից, թե աշխարհաքաղաքական պրոցեսներում ով է լինելու պապան: Հույս ունեմ, որ Վիլնյուսը լինելու է այն հանգրվանը, որտեղ փորձելու են հասկանալ, թե ով ում է իշխում»,- նշեց Արամ Սարգսյանը, ըստ որի՝ Ուկրաինան շարունակելու է իր առեւտուրը, որովհետեւ հասկանալի է, որ նա տեսել է, որ ինքը դարձել է համով պատառ, որը պետք է եւ նրանց, եւ նրանց, ուստի պետք է ամեն ինչ անեն, որ ավելի թանկ գնով տրվեն:

Ինչ վերաբերվում է մեզ, ապա Արամ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանի նկատմամբ մեծ ուշադրություն չկա, քանի որ գնում է այն ճանապարհով, որը հայտարարել էր, այսինքն` ավելորդ ինտրիգ չկա: «Եվրոպան չի հրաժարվելու ոչ Ուկրաինայից, ոչ էլ Հայաստանից»,- նշեց Արամ Սարգսյանը, շարունակելով, թե

հակասական իրավիճակ է, երբ ցանկությունը կա այսպես վարվել, բայց հնարավորություն չկա, սակայն փաստ է, որ առանց Ռուսաստանի եւ Չինաստանի հնարավոր չէ:

«Հայաստանում անառողջ մթնոլորտ է ձեւավորվում ու դա գալիս է նրանից, որ մարդիկ պայքարում էին Եվրոպա գնալու համար»,- շեշտեց Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, Վիլնյուսում չի լինի այնպիսի մի բան, որից հետո մարդիկ ստիպված կլինեն ինքնասպանություն գործել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930