Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիտնականը պնդում է, որ անապատացման դեմ պայքարի համար Համաշխարհային բանկի տված գումարները փոշիացել են

Նոյեմբեր 28,2013 12:42

 IMG_1038«Համաշխարհային բանկի՝ (ՀԲ) արոտների անապատացման դեմ պայքարի համար

կառավարությանը տրամադրած 20 միլիոն դոլարը ոչ նպատակային է ծախսվում, հայաստանցի գիտնականների մշակումները դիտավորյալ անտեսվում են եւ, դրանցով պայմանավորված, բնակչությանը կաթնամսամթերքով ինքնաբավ ապահովելու ռազմավարական խնդիրը վտանգի տակ է դրվում»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց Հանրային խորհրդի «Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի» անդամ Ստյոպա Խոյեցյանը:

Պարոն Խոյեցյանը, վկայակոչելով վիճծառայության հրապարակած վերջին տվյալներն, ասաց, որ հանրապետությունում առկա 1 միլիոն հեկտար արոտավայրերը եւ 130 հազար հեկտար խոտհարկը, որոնք տալիս են տարեկան արտադրվող կաթի շուրջ 70 տոկոսը եւ մսամթերքի կեսից ավելին՝ կորցնում են իրենց նշանակությունը, քանի որ գյուղերին կպած արոտները անապատացել են, իսկ հեռագնա արոտները գերծանրաբեռնված են այսօր: Մասնագետի ներկայացմամբ, մոտ ապագայում հեռագնա արոտները եւս կանապատանան:
Ըստ նրա, վիճծառայության տվյալները որոնց համաձայն երկու անգամ պակաս միս եւ 1,4 անգամ կաթ է արտադրվել, արդեն իսկ մտահոգիչ ցուցանիշ են, քանի որ արդեն ԱՊՀ 11 երկրների շարքում հայտնվել ենք 10-րդ տեղում:

Պարոն Խոյեցյանի խոսքերով՝ մսամթերքի ներմուծման ծավալների կտրուկ աճը եւ արտահանման նվազումը նույնպես վկայում է, որ մեզ մոտ ֆերմերները խնդիրներ ունեն եւ չեն կարողանում ապահովել մսամթերքի ինքնաբավությունը:

«Մենք չենք կարողանում օգտագործել մեր արոտները, գյուղերում աշխատատեղերը փակվում են, ինչն էլ նպաստում է արտագաղթին»:

Մասնագետի խոսքերով, 1 հեկտարի վրա մեկ անասուն պետք է արածի, բայց մեզ մոտ երկու անգամ ավելի շատ անասուն է արածում: Նրա վստահեցմամբ, պետք է

«խնամքով վերաբերվել արոտներին»: Մասնագետը նույնիսկ առաջարկեց ժամանակավորապես դադարեցնել արտերկրից երինջների ներկրումը, որպեսզի «այդ արոտավայրերը բուժվեն» եւ հատուկ տեխնիկայի միջոցով հողի շերտը մշակվի:

Ստյոպա Խոյեցյանն, անդրադառնալով ՀԲ-ի վարկին, ասաց, որ այդ ծրագրով 2 միլիոն դոլարը նախատեսված էր հատկացնել, գիտական նորարություններին. «Բայց այդպես էլ չիմացանք, թե այդ երկու միլիոնը ինչ եղավ, որովհետեւ երբ խնդրեցինք, մեզ ոչ թե երկու միլիոն տալ այլ ընդամենը 40 հազար դոլար նոր տեխնիկան ներդնելու, որը այդ արոտավայրերը կմաքրեր, բայց դա էլ չտվեցին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930