«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամները երեկ ի նշան բողոքի Ազգային ժողովի ճաղավանդակներից համակարգչային մկնիկներ են կախել։
«ՉԻ» – Ակտիվիստներն, իհարկե, դա արել են առանց որեւէ հետին մտքի՝ ամենևին նկատի չունենալով որեւէ մեկի մականունը։ Այլ հարց է, որ եթե բոլոր բողոքավորները որոշեն նույնպիսի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել եւ մկներ բաց թողնել ԱԺ տարածքում, ոստիկանությունը ստիպված կլինի նրանց դեմ կատուներ կիրառել։ Այ, դա հաստատ դուր չի գա ԱԺ ղեկավարությանը։
Իսկ եթե նույն մոտեցումը կիրառեն նաեւ նախագահական նստավայրի առջեւ ցույցեր անողները, նրանց դեմ պիտի պայքարեն ոչ թե հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները, այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը, որովհետեւ հասկանալի է, թե ինչ պիտի կախեն ցուցարարները նախագահականի ճաղավանդակներից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում