Այո, Հայաստանը պարտվեց ինքնիշխանության համար պայքարում։ Գուցե կարգին չէր էլ պայքարում, բայց դրանից պարտությունը պակաս անպատվաբեր չի դառնում։
Ինչեւէ։ Ռուսները, բարեբախտաբար, «թուր ու թվանքով» չեն հաղթել, «ազատարար կարմիր բանակ» չի մտել Հայաստան,
արտաքուստ ամեն ինչ շատ պատշաճ է, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում՝ «տեղը տեղին, օրինավոր, առաջվա պես»։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն էլ հնարավորության ունի, ընդունելով պարտության փաստը, այնուամենայնիվ փորձել շատից-քչից պահպանել ինքնիշխանության հիմնական ատրիբուտները, այսինքն՝ ոչ թե միանգամից մինչեւ վերջ
«հանձնվել», այլ բանակցությունների ժամանակ պայքարել պայմանագրի յուրաքանչյուր պարագրաֆի յուրաքանչյուր կետի համար։ Այս պահին դա է հնարավոր՝ ուրեմն պետք է դա անել։ Ոչ թե «դեմքը փրկելու» կամ «բարոյական հաղթանակի» համար, այլ որովհետեւ ինքնիշխանության ինչ-որ մակարդակ մեզ այնուամենայնիվ պետք է՝ հենց թեկուզ հետագա «անցանկալի զարգացումների» դեպքում դիմադրելու համար։
Կարդացեք նաև
Ցանկացած պետություն էլ պատմական ինչ-որ ժամանակահատվածում կարող է հաղթել կամ պարտվել, դա նորմալ է։ Բայց պարտությունը պետք է ոչ թե ողբերգություն սարքել, այլ փորձել հնարավորինս մեղմել դրա հետեւանքները։ Ուրիշ բան, որ մեր դեպքում դա բավականին դժվար է՝ Սերժ Սարգսյանն այդ ռեսուրսը չունի։ Հետեաւբար՝ ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս զալու համար առաջին հերթին պետք է հասնել իշխանափոխության։ Խնդիրն իրավական ձեւակերպումները չեն, խնդիրն ընդհանուր տրամաբանությունն է, կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա ոչ թե «իր արած ղալաթների» համար, այլ որովհետեւ ի վիճակի չէ գոնե մեղմել այդ «ղալաթների» հետեւանքները։ Առավել եւս՝ որ ինքը կարծես թե չի էլ գիտակցում, թե ինչ աղետալի հանգրվանի է հասել Հայաստանն իր ու Քոչարյանի տասնհինգամյա համատեղ «քյալլագյոզության» արդյունքում։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում