Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ գաղտնի բանակցություններն արդյո՞ւնք են տվել

Նոյեմբեր 28,2013 12:07

«Եթե բանակցությունները հասնեն մի հանգրվանի, որ Հայաստանն այնտեղ կարողանա պատվով մի նորմալ փաստաթուղթ ստորագրել, հասկանալի է, որ պետք է գնար նախագահը, այլապես ավելի ցածր մակարդակով Հայաստանը ներկայացված կլիներ: Հավանաբար, հայկական կողմին մինչ օրս հաջողվել է ինչ-որ փաստաթուղթ բանակցել, որը, ըստ իս, նախագահը պատկերացնում է, որ այդ նորմալ գաղափար եւ փաստաթուղթ է իր համար` ապագայում Հայաստան-Եվրոպա հարաբերությունները վերականգնելու, այդ պատճառով էլ մեկնում է »,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վիլնյուսյան գագաթաժողովից սպասելիքներին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վիլնյուսում մեկնարկել է Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը: Հիմնական իրադարձությունները կզարգանան եւ հանգուցալուծում կստանան վաղը: Այդ գագաթաժողովում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում, նախագահ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու մասին, պարզ դարձավ, որ ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Ազատ, խորն ու համապարփակ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերը, որոնց ստորագրումը նախատեսվում էր այս գագաթաժողովում՝ չի կայանալու: Մամուլում էլ հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստան-ԵՄ գաղտնի բանակցություններ են վարվում` վինյուսյան գագաթաժողովում ստորագրվելիք փաստաթղթի շուրջ:

Զուգահեռներ անցկացնելով գագաթաժողովին մասնակից երկրների ակնկալիքների եւ սպասումների միջեւ, Թեւան Պողոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն արդեն իսկ հայտարարել է, թե Վիլնյուսում նախատեսում է ստորագրել վիզաների դյուրացման փաստաթուղթը, Բելառուսիան կմասնակցի ավելի ցածր ներկայացուցչական մակարդակով, Վրաստանն ու Մոլդովան կգնան ամենաբարձր կարգավիճակներով: Ուկրաինայի պարագայում, որն ի դեպ, ի տարբերություն Հայաստանի, որը պետք է նախաստորագրեր վերոնշյալ փաստաթղթերը՝ պետք է ստորագրեր դրանք, ևս հայտարարվեց, որ պատվիրակությունը կգլխավորի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Դա նշանակում է, որ Ուկրաինայի պարագայում էլ նոր մեխանիզմներ եւ առաջարկներ կմշակվեն:

Ի դեպ, վիլնյուսյան գագաթաժողովին զուգահեռ, այս օրերին նաեւ ընթանալու է Եվրասիական գագաթաժողովը. արդյոք դա Մաքսային միության մարտահրավե՞րն է ԵՄ-ին, մեր հարցին ի պատասխան, Թեւան Պողոսյանն ասաց,որ ինտեգրման գործընթացներն աշխարհում բավական արագացել են եւ շատ բաներ պլանավորվել են ավարտել մինչեւ տարեվերջ`մարդկանց հարմարության եւ ազատության համար: Ինչ մնում է եվրասիական ֆորումին, մեր զրուցակցի կարծիքով, ցանկացած գործողություն էլ ինչ-որ չափով պատասխան պետք է լիներ. «Այս անգամ ստացվել է նույն օրերին, բայց եթե, ասենք մեկ շաբաթ հետո լիներ, չի նշանակում, որ պատասխան չէր լինելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930