Գործադուլ հայտարարած Ոսկու շուկայի աշխատակիցներն այս պահին բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են բարձր տուգանքներից, որոնք կիրառվում են հարգադրոշմների հետ կապված խնդիրների դեպքում:
Աշխատակիցների խոսքով՝ հարգադրոշմների խնդիրները իրենցից կախված չէ, այլ այն կազմակերպություններից, որոնք զբաղվում են այդ գործով:
Նրանք առաջարկում են, որ էկոնոմիկայի նախարարությունը տուգանի ոչ թե իրենց, այլ այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են այդ հարգադրոշմներով:
Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են, որ տուգանքները կտրուկ բարձրացել են այս տարի: Նույնիսկ թեք դրված հարգադրոշմի համար մեկ զարդի դեպքում տուգանվում են 50 հազար դրամով, իսկ նախկինում այն չի գերազանցել 35 հազարը: Այստեղ կան աշխատակիցներ, որոնք տուգանվել են 1 մլն դրամից ավելի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ շուտով