Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան մահացել է պատվաստման պատճառով. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 28,2013 11:43

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2 ամսական եւ 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակ քաղաքի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է։ Սակայն հիվանդանոցի տնօրինությունը պատճառաբանում է, թե իրենք մեղավոր չեն։

Մինչ վերը նշվածի մանրամասներին անդրադառնալը հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, որ արձանագրվել է այս տարվա ընթացքում։ Նոյեմբերի 11-ին Նորք-Մարաշի հիվանդանոցում մեկ տարեկան Մերի Սարգսյանը նույնպես, ըստ հարազատների, մահացել է պատվաստման հետեւանքով։ Երեխայի հարազատները նշել են, թե Մերիին բժիշկներն առանց ստուգելու պատվաստել են, ինչի հետեւանքով էլ նա մահացել է։ Իսկ ավելի ուշ հայտնաբերել են, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչը ո՛չ բժիշկները, ո՛չ էլ հարազատները չեն իմացել։

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը Սպիտակում մահացած Մանուշակ Մարկոսյանի դեպքի մանրամասները պարզելու նպատակով զրուցեց Սպիտակի հիվանդանոցի մոր եւ մանկան բաժնի վարիչ Անահիտ Հակոբյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ երեխային վակցինա են պատվաստել, որը նրա մահվան պատճառ չի եղել. «Դա սուտ տեղեկություն է։ Մանուշակը սուր թոքաբորբով հիվանդ է եղել, դրա համար էլ մահացել է։ Ավելին, երեխային դիահերձել են, ու այդ ամենը հաստատվել է, որ կապ չունի պատվաստման հետ»։

Մինչ Սպիտակի հիվանդանոցի տնօրենի օգնական Անուշ Էտիբարյանը եւ Անահիտ Հակոբյանը վստահեցնում են, թե այս թեման վաղուց փակված է, եւ ամեն ինչ՝ պարզաբանված, մահացած երեխայի հարազատները չեն պատրաստվում լռել։

Մանուշակի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմեց, որ երեխան միանգամայն առողջ է եղել. «Մանուշակս տաքություն ընդհանրապես չի ունեցել, անհանգիստ էլ չի եղել։ Նա թաքուն թոքաբորբ է տարել, եւ մենք գլխի ընկած չենք եղել, որ նման բան կա։ Մի խոսքով, երեխային տարանք բժշկի, ու առանց մի հատ ստուգելու բժշկուհի Մարինա Աղամալյանը դիֆտերիայի դեմ սրսկեց։ Ես հարցրի բժշկուհուն՝ եթե երեխայի մոտ գիշերը ջերմության նշաններ նկատվեն, ի՞նչ անեմ։ Նա ինձ ասաց, թե մոմիկներ կդնեք։ Ի՞նչ ասեմ, գիշերը եկավ, ջերմությունը վրա տվեց, մոմիկը դրեցի, բայց ոչնչով չօգնեց։»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930