Քիչ առաջ «Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը մտավ ՀՔԾ՝ հարցաքննության Կոմիտաս 5-ի դեպքերի գործով: «Կա պատվեր, քաղաքական հալածանքներ իմ նկատմամբ, փորձում են խոչընդոտել իմ հասարակական եւ իրավապաշտպանական գործունեությունը: Բայց իմ փաստաբանների հետ բոլոր ձեւերով պայքարելու ենք այս ապօրինությունների դեմ: Ինձ մտահոգում է, որ Հայաստանում բացակայում է արդարադատությունը եւ իրավապահ մարմինները փոխանակ զբաղվեն տվյալ գործի իրական քննությամբ եւ իմ դեմ բռնություն իրականացրած ոստիկաններին պատժելով, զբաղված են իմ դեմ քաղաքական հալածանքներով»,- ՀՔԾ մտնելուց առաջ ասաց պարոն Կիվիրյանը:
Նրա խոսքով՝ այս գործի շրջանակներում իրականացրել են լրացուցիչ քննչական փորձաքննություններ, բայց մանրամասներին ինքը տեղյակ չէ:
Նա ասաց, որ չի ծանոթացել նաեւ իր ատամներից վերցրած փորձաքննության եզրակացությանը:
Արգիշտի Կիվիրյանին մեղադրում են ոստիկանին կծելու մեջ: Հիշեցնենք նաեւ, որ նրան մեղադրում են սուտ մատնության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ շուտով