Հայաստանի արտագաղթի սարսափազդու տեմպերին վերաբերող հատուկ նախագիծ է պատրաստել ռուսական «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը, որը երեկ եթեր է հեռարձակվել «Մինչեւ 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի» վերնագրով ռեպորտաժի ձեւաչափով։
Հաղորդումը նախ ընդհանուր գծերով անդրադառնում է այն փաստին, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, Ղարաբաղյան պատերազմի, շրջափակման եւ սոցիալ-կենցաղային պայմանների վատթարացման հետեւանքով երկիրը լքել են ավելի քան կես միլիոն հայեր։ Հեղինակն ընդգծում է, որ ըստ որոշ տվյալների, ընդամենը վերջին երեք տարիների ընթացքում այդ թիվն ավելացել է եւս քառորդ միլիոնով։ Ռադիոկայանը փորձել է պարզել, թե ինչո՞ւ են Հայաստանի սահմաններից դուրս ավելի շատ հայեր բնակվում, քան Հայաստանում, եւ ինչո՞վ է պայմանավորված արտագաղթի այդ նոր ալիքը։ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը ռադիոկայանին փոխանցել է, որ արտագաղթի խնդիրը Հայաստանի քաղաքական, ինչպեսեւ հասարակական շրջանակներում ամենաակտուալ եւ քննարկվող թեմաներից մեկն է։ «Արտագաղթը Հայաստանի համար ահռելի խնդիր է։ Սակայն մյուս կողմից, որքան էլ պարադոքսալ է հնչում, բայց Հայաստանից մեկնողների եւ վերադարձողների դրդապատճառները գրեթե 100 տոկոսով համընկնում են։ Այսինքն, մարդիկ այստեղից մեկնում են իրենց երեխաների ապագայի համար, մասնագիտական առաջընթացի կամ կյանքի լավ որակի համար, բայց նաեւ վերադառնում են այստեղ՝ բացարձակապես նույն պատճառներով»,- ասում է Վարդան Մարաշլյանը։ Վերջինիս ղեկավարած «Վերադարձ Հայաստանը» ստեղծվել է հայրենադարձների եւ Սփյուռքի ներկայացուցիչների ուժերով։ Թեեւ մեկ տարվա ընթացքում կազմակերպության ակտիվիստները Հայաստան վերադարձած մոտ 130 հայրենակիցների օգնել են գտնել աշխատանք եւ աջակցել են մոտ 30 գործարարների սեփական գործն այստեղ սկսելու հարցում, սակայն վիճակագրությունն անմխիթար է. վերադարձողների մոտ 90 տոկոսը մեկ տարի անց նորից լքում է Հայաստանը։
«Գոլոս Ռոսիի»-ի հատուկ նախագծի հեղինակը նշում է, որ հատկապես Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա եւ Ֆրանսիա են այսօր ամենից հաճախ մեկնում Հայաստանից։ Ըստ տարբեր գնահատականների, ինչպես նշվում է հաղորդման մեջ, ամբողջ աշխարհում ապրում են 7-8 միլիոն հայեր, այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում բնակվողների թիվը կազմում է միայն 3 միլիոն։ Ռադիոկայանը
Աշխեն ՄՈՒՇԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում