Նոյեմբերի 28-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանում տեղի է ունեցել «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վազ 2110» մակնիշի 35 SS 661 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս.) ավտոմեքենայի գազի բալոնի խողովակի անջատման հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
ԱԻՆ