Հատված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հարցազրույցից:
– Մենք գնում էինք Եվրամիություն, բայց հայտնվեցինք Մաքսային միությունում։ Սա չի՞ նշանակում, որ մեր արդարադատությունն էլ Եվրոպական ռելսերից պետք է փոխադրվի հետխորհրդային ռելսերի վրա։ Հատկապես նախարարի համար դժվար չէ՞ փոխադրվելը։
– Ոչ, որովհետեւ, նախ՝ Մաքսային միությունը Խորհրդային Միություն չէ։ Մաքսային միությունը տնտեսական միություն է, որտեղ գործում են միասնական տարիֆներ, եւ որտեղ քաղաքական մեծ փոփոխությունների ու նույնականացման մասին խոսք լինել չի կարող։
Եվ ապա՝ ես համաձայն չեմ նաեւ Ձեր հարցի առաջին մասի հետ, թե ուր էինք գնում եւ ուր հայտնվեցինք։ Մենք հանկարծակի որեւէ տեղ չենք հայտնվել։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները միշտ էլ բարձրաձայնել են, որ Ռուսաստանի հետ մեր կապերը գնալով ամրապնդվում են, որ Ռուսաստանն է մեր հիմնական առեւտրատնտեսական գործընկերը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեր մասով Մաքսային միությամբ պայմանավորված փոփոխություններին, ապա պիտի ասեմ, որ դա ամենաքիչն առնչվում է հենց մեզ հետ։ Մաքսային միության հետ բացարձակապես կապ չունի, թե դու ինչպիսի դատական իշխանություն կունենաս։
Այն էլ ասեմ՝ Մաքսային միություն մտնելը, իմ խորին համոզմամբ, չի նշանակում Եվրամիության հետ հարաբերությունների դադարեցում։ Կա փաստը՝ մեզ արդեն բյուջեի ծրագրին աջակցելու նպատակով տրամադրվել է 29 միլիոն եվրոյի չափով գումար՝ դատաիրավակաև համակարգի արդիականացման համար:
Ասեմ ավելին՝ Ռուսաստանի դատաիրավական համակարգը եւս ունի նման խևդիրներ, առավել արդիականացման եւ զարգացման, եւ նրանք էլ դրանք փորձում են լուծել եվրաչափանիշներին համահունչ։
Զրուցեց Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում