ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը փոխել են մարտավարությունը կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման դեմ պայքարում։ Ընդամենը մի քանի օր առաջ սույն ուժերի ներկայացուցիչները պնդում էին, որ պետք է կրկին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել այս հարցով, եւ անկախ այն բանից, որ ՀՀԿ–ն կրկին կբոյկոտի ու քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանա, գոնե հասարակության ավելի լայն շերտեր կսկսեն հասկանալ, թե ովքեր են կանգնած իշխանության գլուխ։
Ավելին, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասում էր, որ եթե երկրորդ արտահերթն էլ տապալվի, պետք է կրկին ու կրկին նույն հարցով արտահերթ նիստեր հրավիրել։
Հիշեցնենք, ոչ իշխանական չորս ուժերը փորձում էին արտահերթ նիստի միջոցով գոնե մեկ տարով հետաձգել հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքի կիրարկումը։
Այժմ, սակայն, նույն ուժերը շատ ավելի լավ տարբերակ են ընտրել։ Նրանք կրկին 44 պատգամավորի ստորագրություն կհավաքեն եւ հարցն արտահերթ կարգով կմտցնեն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ։ Ենթադրվում է, որ քառօրյա նիստում առաջարկվելու է որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում վիճելի օրենքի կիրարկումը կհետաձգվի մեկ տարով:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում