Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոլդովայի ու Վրաստանի համար մեծ շոու չէին սարքի». «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2013 10:43

Բրյուսելը դեռեւս քննարկում է պաշտոնական Երեւանի հետ առանձին կնքվելիք փաստաթուղթը, որը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2-3 ամիս անց, սակայն հայ քաղաքագետները լուրջ սպասելիքներ, այդուհանդերձ, չունեն Վիլնյուսից։

«Նախապես արդեն պարզ էր. մի շարք երկրների ղեկավարներ մինչ Վիլնյուս արդեն հստակ հայտնել էին իրենց դիրքորոշումների մասին, եւ այդ իմաստով Վիլնյուսից նոր անակնկալներ ես չեմ սպասում»,- ասում է Երվանդ Բոզոյանը, ով այսօրվա գագաթնաժողովն էլ ընդամենը «արարողակարգային հանդիպում» որակեց, որը վաղուցվանից էր նախատեսվել։ «Մի բան փաստ է, որ եվրոպացիներին չհաջողվեց իրականացնել այդ նախագիծը ինչ-ինչ պատճառներով։ Համենայնդեպս, Հայաստանի համար նախաստորագրումը վերջնականապես փակված պետք է համարել, որովհետեւ մեր երկիրը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է միանալ Մաքսային միությանը»։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նույնպես, անդրադառնալով շրջանառության մեջ դրված ոչ պաշտոնական փաստաթղթի բովանդակությանը, նշեց, որ իր համար էլ էր նման ձևակերպումը սպասելի։ «Որովհետեւ հիմնական ակնկալիքը, որ Եվրամիությունն ուներ, Ուկրաինայից էր, բայց Ուկրաինան, ինչպես Հայաստանը, հրաժարվեց դրանից, հետեւաբար, Մոլդովայի ու Վրաստանի համար մեծ շոու չէին սարքի։ Երկրորդ՝ Եվրոպայի համար, ըստ իս, այս ամենից հետո նույնպես հասկանալի է, որ Եվրամիության անդամ դառնալու հեռանկարը Ռուսաստանն ընկալում է որպես իրեն հակադրում, եւ այդ առումով, տեսնելով Ռուսաստանի կողմից զարգացումները, Եվրամիությունը փորձ է անում այլեւս Ռուսաստանի հետ չհակադրվել»,- նշեց քաղաքագետ Ենոքյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930