Եվրասիական Հայաստանը 7 տարի հետո
Հպատակային այցով Մոսկվայում է գտնվում «Եդինայա Ռոսիա» կուսակցության Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Արամ Կարապետյանը: Հայաստանի ղեկավարը ծաղկեփունջ է դրել Ֆելիքս Ձերժինսկու արձանի մոտ: Արարողությանը մասնակցում էր նաեւ հյուրընկալող կողմը՝ «Եդինայա Ռոսիայի» Կենտկոմի երրորդ քարտուղարի օգնական Սմբատ Կարախանյանը: Ելույթ ունենալով Եվրասիայի Կենտրոնական հեռուստատեսությամբ՝ ընկեր Կարապետյանը նշել է, որ շուտով Նալբանդյան փողոցում Եվրասիական ՊԱԿ-ի հայաստանյան մասնաճյուղի շենքի մոտ տեղադրվելու է Լեւոն Թոքմաջյանի հեղինակած Խաչատուր Մուղդուսու արձանը:
Ամենայն հայոց նախկին կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ինտեգրման գործընթացն ավարտվում է: «Հնարավոր չէ լինել անվտանգության միեւնույն համակարգում եւ ունենալ դավանաբանական հակասություններ»,- նշել է Գարեգին Բ-ն: Փաստաթղթերի վերջնական ձեւակերպումներից հետո նա ստանալու է Митрополит Эриваньский կոչումը:
Երեւանի Անդրոպովյան շրջանի առաջին ատյանի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել արգելված ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին: Ըստ ՊԱԿ-ի հայաստանյան մասնաճյուղի եւ համատեղության կարգով Դատական գլխավոր «տրոյկայի» նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ Հայրիկյանի մեղքը լիովին ապացուցված է, եւ «Հակաեվրասիական ագիտացիա ու պրոպագանդա» հոդվածով արդեն դատապարտվել են 546 հանցագործներ, որոնք իրենց արեւմտյան տերերի պատվերով խեղաթյուրում էին եվրասիական պայծառ իրականությունը: Իսկ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ելույթ ունենալով Անդրեյ Վիշինսկու անվան իրավաբանական ակադեմիայի բացմանը, հայտարարել է, որ դիմել է Գլխավոր օրինաստեղծ Հրայր Թովմասյանին՝ նոր Քրեական օրենսգրքում այդ հանցատեսակի համար պատիժը խստացնելու առաջարկով:
Կարդացեք նաև
Պատանի եվրասիացիների հայաստանյան կազմակերպության ավագ ջոկատավար Աշոտ Մանուչարյանը խիստ նկատողություն է հայտարարել իր տեղակալ Վարդան Խաչատրյանին, որը համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հիշատակել է այլասերված եվրոպացի գրող Օսկար Ուայլդի անունը: Ըստ ընկեր Մանուչարյանի՝ նման մոտեցումները հակասում են «Համաշխարհային Եվրասիա կառուցողի բարոյական կոդեքսին»: Ավագ ջոկատավարի այդ որոշումը հավանության է արժանացրել գաղափարախոսության գծով Կենտկոմի քարտուղար Արտաշես Գեղամյանը, որն, ի դեպ, արդեն ավարտել է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված իր շարքի 134-րդ հատորը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան,
Շնորհակալություն:
Ճշմարիտ է, քանի որ դեռ հանդուրժում ենք:
Ինչպես կարելի է Պ. Հայրիկյանի նման անխոնչ մարտիկին դատել մյուս 546 հանցագործների նման։ Նրան պետք է դատել ավելի խիստ։ Հակառակ դեպքում նա Ձեզնից շատ խիստ կվիրավորվի։ Հա մի պաշտոն էլ Կարեն Ավագյանին տվեք’ կարծում եմ 2020 –թվականին օճառի պաշարները վերջնականապես սպառված չեն լինի։
Կեցցե Մաքսային Միությունը, Կեցցե Եդինայա Ռոսիա-ն, հավերժ փառք Համաշխարհային Եվրասիա միությանը։
Կարծում եմ, ով մեզ ինչ-որ բան պարտադրում է, լինի դա ՄՄ, ԵՄ թե ՍՍ, պետք է բոլորին ուղարկել ինչ-որ տեղ 😉 :
Հիանալի է նկարագրված:
Ես միշտ լսելով Ձեր նկարագրած և նրանց նման մյուս հերոսներին, փորձում եմ մտովի պատկերացնել պայքարի այն տեսարանը, որ նրանք մղելու են միմյանց հետ մինարեթի մատույցներոմ, առաջինը նրա պատշգամբում մոլլայի դերում հանդես գալու համար, թալիբանի ռազմանավերի հայաստանի նավահանհգիստները մտնելու ժամանակ:
Ինձ ավելի շատ հետաքրքրեց 546 դատապարտյալների անուն ազգանունները, այնտեղ ես և Դուք կանք?
134 հատոր – դրանով Գեղամյանը հայտ կներկայացնի Գինեսի գրքում՝
որպես ամենաչկարդացված գրվածքների հեղինակ
Բրավո պարոն Աբրահամյան։ Լավն էր, բայց էլի նույն ոճով՝ համոզված եմ, եթե հիմա ձեզ որևէ մեկը հարցնի. “Իսկ դուք դեմ եք Մաքսային Միությանը?” , պատասխանալու եք. “Իսկ դուք դա որտեղ կարդացիք? Ես նման բան չեմ գրել”.
Համաձայն եմ. Նման բան, իրոք չեք գրել..))))..
Եվ ի վերջո շարունակելով Խորհրդային Միության Ստալինի կիսատ մնացած գործը՝ ազգովի կսփռվենք մեծ հայրենիքի ավելի բարենպաստ վայրերը բարգավաճելոււ նպատակով և Էրիվան նահանգը կթողնենք անքաղաքակիրթ քոչվոր թաթար կրղիզ ղազախ մուսուլմաներին՝ ընդունելով որ մենք այս «տարածքից» ավելին ենք «արժանի»:
2+2=5
Շնորհակալություն, Ձեր հոդվածը և մյուս բոլորի գրառումները տեղ գտան ՊԱԿ արխիվներում և կներառվեն Ձեր հետագա մեղադրական եզրակացություններում:
ՊԱԿ-ի լրատվական ծառայություն )))))))))))))))
P.S. И ЗАПОМНИТЕ!
Отсутствие вашей судимости-это не ваша заслуга,а наша недоработка.))))))))))
Իսկ հայերիս արտագաղթը՝ դեպի հեռավոր արեւելք, կհասնի այնպիսի չափերի,որ եդինայա ռոսիյան կկայացնի որոշում՝ստեղծել (в замен Эриванской губерни) , Бирибиджан Армянский владивостока….
…կներեք պ-ն Ա.Աբրահամյան՝ губернатор.-БИРАРМВЛАД-а Галуст Саакян.
Լավ, եկեք մի կանխատեսում էլ ես անեմ, “սեյվ” անենք այս էջը և յոթ տարի հետո տեսնենք ում կանխատեսածն է ավելի մոտ իրականությանը` 2020-ին Եվրոմիությունը որպես այդպիսին ՉԻ ԼԻՆԻ…
Իմ գրածը կանխատեսում չէ, սա երգիծանք է, ֆելյետոն՝ գրված հակաուտոպիայի ժանրում:
Համոզված եղեք` ես հենց այդպես էլ ընդունել եմ, բայց ցավոք սրտի շատերը սա ընդունել են որպես լուրջ քաղաքական վերլուծություն և պայքարի կոչ…
Չնայած նույն մարդիկ ԼՈՒՐՋ պայքարի միջոցներ են համարում նաև ԱԺ դահլիճ կատուներ տանելը, մլավելը, ԱԺ ցանկապատից համակարգչային մկնիկներ կախելը, ազատ ընտրությունների կամ այլ երևույթների “թաղումներ”, “էքնահողներ” և այլ ծիսակատարություններ կատարելը, ասֆալտին պառկելը, ամբախ- զամբախ խոսելը, և այլ` հիրավի մեծ հերոսություն պահանջող նմանատիպ պայքարի ձևեր)))))))))))))))))))
“Մաքսային” լեզվով ասած` ДЕТСКИЙ САД, И ТОЛЬКО)))))))
Ես սովորաբար երգիծանք ասելով հասկանում եմ ասենք Լեռ Կամսար:
Չգիտեմ թե ինչն՞ է առիթ տվել Արամ Աբրահամյանին փորձարկումներ անել գրական այս ժանրում: Չնայած հաշվի առնելով հայատանյան կավենյան “կուլտուրան”, ամեն հայաստանցի ժուռնալիստ էլ հիմա մի “կարգին հաղորդում” է:
կարդացի ու չհասկացա` ով, ում, ինչու և ընդհանրապես ինչու էր սա պետք գրել….
Իսկ ինչու՞ 7 տարի: աչք ուեցողը կտեսնի որ եվրոմիությունը որպես այնպիսին, ինչպես որ ներկայացվում է, երբևէ չի էլ եղել ու չի էլ լինի:
Ու ընդանրապես, եվրոն երբեք էլ միությու չի եղել ու չի էլ լինի: 1000-տարի իրար միս էն կերել ու մի 1000 տարի էլ կուտեն:
Սա մի ժամանակավոր, բավականին անհաջող մտացված կառույց էր /կարլի է ասել նաև անգլո-սաքսերի ստեղծած մի “ժամանակավոր հանձնաժողով”/, որը եկել էր փոխարինելու Սովետին: Հիմա Սովետը/Ռուսաստանը վերականգնվում է, ու ամեն ինչ ընկնում է իր տեղը:
եվրոպան ընդամնեը ժամանակավոր զինադադարի մեջ է հերթկան 100-ամյան պատերազմից առաջ:
եթե իհարկե գլոբալ տաքացումից հետո եվրոպայից մի բան մնա:
“Հիմա Սովետը/Ռուսաստանը վերականգնվում է ”
Ռուսաստանը աշխարհում գրավում է`
1 – ին տեղը աշխարհում չինական ավտոմեքենաների ներկրումներով;
62 – րդ է աշխարհում տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից (Կոստա Ռիկաի եւ Պակիստանի միջև);
67 – րդն է աշխարհում կեանքի կենսամակարդակի առումով;
70 – րդ տեղը աշխարհում առաջադեմ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման առումով;
175 – րդն է աշխարհում քաղաքացիների ֆիզիկական անվտանգության առումով;
182 – րդն է մահացության առումով 207 երկրների մեջ;
1 – ին տեղն է բնակչության բացարձակ նվազման առումով;
1 – ին տեղը հոգեկան հիվանդոների քանակով;
1 – ին տեղը ինքնասպանությունների թվով ծերերի շրջանում;
1 – ին տեղը ինքնասպանությունների թվով երեխաների եւ դեռահասների շրջանում;
1 – ին տեղը ծնողներից լքված երեխաների թվաքանակով;
1 – ին տեղը աբորտների եւ մայրական մահացության քանակով;
1 – ին տեղը Եվրոպայում խմելու եւ ծխելու պատճառով մահացողների քանակով;
1 – ին տեղը աշխարհում ծխախոտի սպառման առումով;
1 – ին տեղը աշխարհում ծխող երեխաների թվով և ծխողների թվի աճի տեմպերով;
1 – ին տեղը աշխարհում սրտանոթային հիվանդություններից մահացության քանակով;
1 – ին տեղը աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով;
1 – ին տեղը աշխարհում օդանավների աղետների քանակով(ըստ միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի , օդանավների աղետների մակարդակը Ռուսաստանում 13 անգամ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում);
1 – ին տեղը աշխարհում միջազգային սեւ շուկայում ստրուկների մատակարարման ծավալներով;
1 – ին տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի աճի տեմպերով;
2 – րդ տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի քանակով (ԱՄՆ -ից հետո);
2 – րդ տեղը աշխարհում կեղծված դեղերի տարածման առումով (Չինաստանից հետո) ;
2 – րդ տեղը Եվրոպայում ինքնասպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Լիտվայից հետո);
2 – րդ տեղը աշխարհում սպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Կոլումբիայից հետո);
2 – րդ տեղը աշխարհում է վերջին տասը տարիների ընթացքում սպանված լրագրողների թվով;
2 – րդ տեղը աշխարհում (Սերբիայից հետո) արդյունաբերական զարգացած արեւմտյան երկրներում ապաստան հայցող մարդկանց քաակով;
2 – րդ տեղը աշխարհում բյուրոկրատիայի մառարդակով
2 – րդ տեղը աշխարհում 1000 մարդու հաշվով բանտարկյալների թվով (ԱՄՆ – ից հետո);
2 – րդ տեղը աշխարհում Միացյալ Նահանգների կողմից երեխաների որդեգրման քանակով ;
3 – րդ տեղը աշխարհում մանկական պոռնոգրաֆիայի տարածման մակարդակւվ;
3 – րդ տեղը աշխարհում տոտալիտար աղանդների քանակով;
3 – րդ տեղը աշխարհում բջջային բաժանորդների քանակով;
3 – րդ տեղը աշխարհում ավտոմեքենաների գողության քանակով.
https://www.topa.ru/russia-top.htm
Պարոն Բաղդասարյան, “Առավոտի” լսարանը հիմնականում նույնն է, և համոզված եղեք` Ձեր այս հղումի անվերջ կրկնությունը բոլորի մոտ արդեն ժպիտ է առաջացնում: Հակառուսական բազմաթիվ այլ էջէր կան, բազնազանություն մտցրեք Ձեր “պայքարի” մեջ))))))))))))
Շատ դիպուկ եք նկատել, պր-ն Աբրահամյան,դա դառն իրականություն է.Նկատեմ,սակայն,որ նոր բան չեմ տեսնում.դեռ 20-ականներին նույնը նկատել է Լեվոն Շանթը;Ցարիզմը վերադարձել է,վերադարձել են,ավելի ճիշտ ընդհատակից դուրս են եկել նոր Կարինյանները,նուրիջանյաններն ու Աթարբեկյանները;Դա Վեստ Սարգսից ու Վասակ Սյունուց եկող գենետիկ կոդ չէ՞ արդյոք…