ՌԴ մայրաքաղաքի Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել է Մոսկվայում Երևանի օրերի գալա-համերգը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մոսկվայի կառավարության պաշտոնատար անձանց և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ ներկա է գտնվել համերգին:
Երեկոյի ընթացքում մոսկովյան արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ջազային և էստրադային հայտնի ստեղծագործությունների կատարումներ` հայ երաժշտարվեստի սիրված ու ճանաչված ներկայացուցիչների կատարմամբ:
Ամբողջ երեկոյի ընթացքում արտիստներին նվագակցել և առանձին կատարումներով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Հանդիսատեսը հատուկ ոգևորությամբ և ջերմությամբ է արձագանքել գալա-համերգին ներկայացված Երևանի ու Հայաստանի մասին երգերի ընտրանուն: Իսկ արդեն համերգի ավարտին հատկապես ռուս հանդիսատեսները խոստովանել են, որ իսկապես հիացած են հայ կատարողների վարպետությամբ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն