Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Մխիթար Պապոյանի հետ կարողանում էին աշխատել փաստաբանները, լրագրողները, չնայած երիտասարդ տարիքին, նա աչքի էր ընկել բարձր պատրաստվածությամբ, եւ պատահական չէ, որ նրան էին վստահվում հնչեղ քրեական գործերը:
Մ.Պապոյանը չհասցրեց ավարտին հասցնել Վազգեն Խաչիկյանի եւ սոցապ նախարարության աշխատակիցների, ինչպես եւ «Բանդայի գործով» դատաքննությունները:
Դա նշանակում է, որ նրա փոխարեն ով էլ գա, պետք է նշյալ գործերով ամեն ինչ սկսի զրոյից, քանի որ նոր դատարան է, նոր կազմ:
Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ