«Ամերիկայի Ձայն». Ադրբեջանում ցմահ բանտարկության է դատապարտվել «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորման երեք անդամ, մինչդեռ նույն խմբավորման 26 անդամները դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության՝ նախագահ Իլհամ Ալիևի և այլ թիրախների ուղղությամբ անցյալ տարի հարձակումներ ծրագրավորելու մեղադրանքներով:
Բաքվի դատարանի կողմից ազատազրկման դատապարտված ամբաստանյալները ձերբակալվել են 2012 թվականի ապրիլին՝ Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ:
Ադրբեջանի դատախազության համաձայն, դատապարտյալները, որոնցից մի քանիսը դաղստանցի են, «ջիհադ» են հայտարարել Ադրբեջանի կառավարությանը:
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: