Լրագրողների պաշտպանության կոմիտեն միջազգային մամուլի ազատության ամենամյա մրցանակը շնորհել է թուրք լրագրող Նեդիմ Շեներին: Հայտնում է «Հուրիյեթ» թերթը:
Շենիրը Հրանտ Դինքի մասին «Դինքի սպանությունը ու հետախուզության ստերը» գրքի հեղինակն է, որտեղ պնդում է, որ հայ լրագրողի սպանության մեջ ներգրավված է Թուրքիայի անվտանգության ծառայությունը:
Շեները 2011թ. ազատազրկվել էր՝ մեղադրվելով ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, սակայն ազատ էր արձակվել 2012թ. մարտին:
Շեների դեմ գործ սկսելու պատճառը իշխանության քաղաքականության դեմ իր խիստ քննադատություններն էին, գրում է թերթը:
Կարդացեք նաև
«Այս մրցանակն ինձ համար պատիվ է, բայց այն պետք է անպատվաբեր լինի Թուրքիայի կառավարության համար», – ասել է Շեները՝ համարելով «տարօրինակ», որ ինչ-որ մեկը կարող է մամուլի ազատության մրցանակ ստանալ ԱՄՆ-ում, միաժամանակ մեղադրվել ահաբեկչության մեջ իր իսկ երկրում:
«Հիմա ես արժանանում եմ այս մրցանակին, բայց միևնույն ժամանակ սա ուշադրություն է հրավիրում փաստին, որ այս պահին Թուրքիայի բանտերում կա 60 լրագրող», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ