Azatutyun.am. Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ինչպես նաև 2011 թվականի օգոստոսի 9-ի գործով դատապարտված մյուս ակտիվիստները՝ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Պահանջն է՝ բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և ընդդիմադիրներին արդարացնել:
Այս գործով ծանր մեղադրանքով ավելի քան 2 տարի բանտում մնացած և հոկտեմբերի 14-ին ազատ արձակված Տիգրան Առաքելյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ անմեղ էր ճանաչվել միայն ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մասով, դատարանը նրան արդարացրել էր հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և դիմադրություն ցույց տալով՝ խուլիգանության մեջ մեղավոր ճանաչելով՝ Վերաքննիչը նրան դատապարտել էր 3 տարով և համաներմամբ ազատել պատժից:
«Շատ կոնկրետ խաղ էին իրենք խաղում, մյուս երեք տղաներին պահել էին դրսում, ամեն վայրկյան հետ բերելու սպառնալիքի տակ, իսկ ինձ ուղղակի ազատ չէին արձակում: Խնդիրը հստակ իրենք լուծեցին ներքաղաքական», – «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է Տիգրան Առաքելյանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: