Նոյեմբերի 25-ին Քաթարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Դոհայում իր հավատարմագրերը հանձնեց Քաթարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիին:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը Քաթարի ղեկավարին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ Քաթարի ժողովրդին ուղղված բարեմաղթանքները:
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Քաթարի էմիրը մաղթեց նրան հաջողություն իր առաքելության իրականացման ընթացքում:
Իր հերթին Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանին իր ջերմ ողջույնները փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-քաթարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն